Կորոնավիրուսն աշխարհում նահանջում է. ԱՀԿ

35 օրում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը նվազում է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վերջապես պարզեցին. ԱՀԿ-ի աշխատակիցը պատմել է` ինչպես է առաջացել կորոնավիրուսը

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ 

«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:

Գեբրեյեսուսի խոսքով՝ 35 օրում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:

Հավելենք, որ  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 136–ով և դարձել 169391։