«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը ենթադրում է, որ «Իսկանդերը» Ադրբեջանի ուղղությամբ չի կիրառվել, քանի որ իշխանությունը վախեցել է պատասխան հարվածից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ «Իսկանդերը» պատերազմի ընթացքում կիրառվել է։

«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ»,– ասաց նա:

Սարգսյանը ենթադրում է, որ Ադրբեջանի ուղղությամբ չի կիրառվել, քանի որ իշխանությունը վախեցել է պատասխան հարվածից:

Ինչո՞ւ ուշացավ մեր գլխավոր դաշնակցի աջակցությունը. պատասխանում է Սերժ Սարգսյանը

«Այսինքն` Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ: Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է», - նշեց նա:

Լուրերը, թե «Իսկանդերը» Հայաստանինը չէ, այն այլ տեղից է կառավարվում, Սերժ Սարգսյանն «անգրագիտություն» որակեց՝ հայտարարելով. «Իսկանդերը մերն է»:

«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան