ՀՀ սահմանամերձ գյուղերի ցանկը հաստատվել է. աջակցություն կստանան 77 բնակավայր

Ցանկում են հայտնվել նաև զբոսաշրջային համայնքները, ինչպես օրինակ Վայոց Ձորի Արենին, Սյունիքի Ներքին Խնձորեսկը, Գեղարքունիքի Ներքին Շորժան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ըստ որի` սոցիալական աջակցություն կստանան 77 բնակավայր։

Հայերն ու ադրբեջանցիներն իրարից 2–3 մետրի վրա են. Ճակատենը զրկվել է ալեհավաք աշտարակից

Աջակցություն կստանան Արարատի մարզի Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն գյուղերը, Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքը, Վահան, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Սոթք, Ազատ, Կութ, Նորաբնակ գյուղերը, Վայոց Ձորի Արենի, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի գյուղերը, Տավուշի Նոյեմբերյան քաղաքը, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Պառավաքար, Չինարի, Չորաթան, Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Կայան, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց, Կողբ, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը և Սյունիքի մարզի Շուռնուխ, Ագարակ, Գեղաշեն, Դավիթ Բեկ, Գոմարան, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Ուժանիս, Ճակատեն, Ծավ, Աղբուլաղ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Որոտան, Վանանդ, Բարձրավան, Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կռնիձոր, Վաղատուր, Նռնաձոր, Խոտ և Քարաշեն համայնքները։

Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։

«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ