ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ այսօր քննարկել են ԼՂ–ում կայունություն հաստատելու հարցերը և միջնորդական գործընթացի պայմանները։ 

Այվազյանն ու Լավրովը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում, հանդիպման օրը հայտնի է

«Փետրվարի 16-ին համանախագահները տեսակոնֆերանսի միջոցով առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ», – գրված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Զրույցներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Նախարարների հետ զրույցներում համանախագահները մանրամասն քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման, միջնորդական գործընթացի պայմանների և հատուկ ներկայացուցչի դերի վերաբերյալ իրենց տեսակետները։

Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները