«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը համոզված է, որ Ադրբեջանի նախագահն ինչ–որ բանում հաղթելու անհագուրդ պահանջ ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմնյուզին» տված հարցազրույցում, պատասխանելով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե նա հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա բանակին, այլ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու նրանց ստեղծած բանակին, ասաց` Ալիևը մշտապես երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ:

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկն արվել է նաև Նիկոլ Փաշինյանին

«Մենք 90-ականներին հաղթել ենք Ալիևի հորը, 2016-ին Ալիևը փաստորեն պարտվել է ինձ: Ալիևը ինձ պարտվել է բանակցային ամբողջ պրոցեսի ընթացքում 2008-18թթ-ին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ՝ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը վստահ եմ՝ հոգեպես ամբողջովին բավարարված չէ: Նա գիտի, թե ում է հաղթել, և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերվել»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Ալիևի ասածն անտրամաբանական է:

Սերժ Սարգսյանը 3 անգամ խմբագրել է իր հրաժարականի տեքստը

Երրորդ նախագահը հայտարարեց, որ Ալիևը չի հաղթել հայկական բանակին, չի հաղթել հայ ժողովրդին, հաղթել է ապիկար իշխանություններին:

«Ես այդ մարդուն ֆիզիկապես տեսել եմ 3 անգամ». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

«Ո՛չ հայկական բանակը, ո՛չ էլ հայ ժողովուրդը կապիտուլյացիայի չեն ենթարկվել»,– շեշտեց Սարգսյանը։

Նրա խոսքով` կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետն իր թիմով հանդերձ, նաև իր թիմից գաղտնի։

Ի՞նչ էր ենթադրում Կազանյան փաստաթուղթը. Սերժ Սարգսյանը խոսել է նաև «Լավրովյան» պլանի մասին