ՌԴ ԱԴԾ-ն կասեցրել Է զինյալների «ֆինանսիստների» գործունեությունը. տեսանյութ

Ձերբակալվածները 2015-ից մինչև 2019 թվականը բարեգործության անվան տակ համացանցում գումար են հավաքել զինյալներին արտասահման տեղափոխելու և ֆինանսավորելու համար:
Sputnik

ՌԴ ԱԴԾ-ի և Ռուսաստանի ֆինանսական մոնիտորինիգի դաշնային ծառայության աշխատակիցները Ղրիմում և Թաթարստանում չեզոքացրել են մի խմբավորման, որը գումար է հավաքել «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) գրոհայինների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։

ԱԴԾ–ն ահաբեկչական գործողություն է կանխել. տեսանյութ

Նշվում է, որ ձերբակալվածները 2015-ից մինչև 2019 թվականը բարեգործության անվան տակ համացանցում գումար են հավաքել զինյալներին արտասահման տեղափոխելու և ֆինանսավորելու համար:

Առգրավվել են կապի միջոցներ, համակարգչային տեխնիկա և կրիչներ։

ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է Շամիլ Բասաևի ավազակախմբի երկու անդամի. տեսանյութ

Հարուցվել է քրեական գործ ահաբեկչական գործունեությանն աջակցելու հոդվածով։

ԱԴԾ հատուկ գործողությունը. Ռուսաստանում ահաբեկիչների խումբ են ձերբակալել. տեսանյութ