ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Փետրվարի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունը։ Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքում և Արցախում՝ +18...+22 աստիճան։
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 15-ը ևս կլինի առանց տեղումների, ցերեկը սպասվում է +15...+17 աստիճան:
Արևոտ երկուշաբթիին կհաջորդեն տեղումները։
«Փետրվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առանձին շրջաններում, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-19-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես Հայաստանը ցնցվեց բոլոր իմաստներով. անցնող շաբաթը՝ լուսանկարներով
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-19-ը կնվազի 7-10 աստիճանով։
Ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային շրջաններում՝ -7...-10 աստիճան ցուրտ է լինելու։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ 0-ից ցածր ջերմաստիճան չի գրանցվի միայն Սյունիքում և Արցախում։
Մայրաքաղաքում ևս 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-18-ը՝ անձրև և ամպրոպ, 19-ին՝ թաց ձյուն: