Ռուսաստանում ստեղծել են «բրիտանական» կորոնավիրուսի հայտնաբերման առաջին թեստ համակարգը

«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է, որ նոր համակարգի փորձարկումները հաստատել են դրա ճշգրտության բարձր մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Ռուսաստանում ներդրել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի հայտնաբերման աշխարհում առաջին թեստ համակարգը, հայտնում է ռադիո Sputnik-ը։

Սիրո առջև անգամ կորոնավիրուսն է անզոր. աշխարհում նշում են Սիրահարների օրը. լուսանկարներ

Նշվում է, որ տվյալ թեստ համակարգը մշակել և գրանցել է Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը։

Գերատեսչությունը հայտնում է, որ հաստատված մուտացիայով օրինակների վրա արված փորձերը հաստատել են դրա բարձր ճշգրտությունը։ Բացի այդ, նոր տեխնոլոգիան կարող է ռեագենտներ ստեղծել COVID-19-ի ցանկացած մուտացիայի, ինչպես նաև զանգվածային թեստավորում պահանջող այլ վարակների համար։

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում 2020թ.-ի սեպտեմբերին, «հարավ-աֆրիկյանը»` նույն տարվա հոկտեմբերին, «բրազիլականը»` 2021 թ.-ի հունվարին։

Հիմա էլ՝ կորոնավիրուսի բրիտանական շտամ. որքանով է այն վտանգավոր

Sky News-ի տվյալներով` հազը, կոկորդի ցավը, հոգնածությունը, մկանային ցավերն ու ջերմությունը առավել տարածված են նրանց մոտ, ովքեր վարակվել են COVID-19-ի «բրիտանական» տեսակով։