Հայաստանը պարտավոր էր Արցախի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը կարծում է, որ իշխանությունը պարտավոր էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ գործող իշխանությունները պատերազմի ժամանակ պարտավոր էին ճանաչել Արցախի անկախությունը:

Հիշո՞ւմ եք, երբ ասացի` Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյանը խնդրում է տարբերակել բառերը

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու 44 օրվա ընթացքում այս իշխանությունները չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա պարտավոր էին անել: Եթե համանախագահները, եթե միջազգային հանրությունը համարում էր, որ բանակցային պրոցեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ՀՀ-ի կողմից կլիներ բանակցությունները տանել փակուղի, և որպես արդյունք ունենալ ռազմական գործողություններ, բա եթե արդեն ռազմական գործողություններ են, ապա ի՞նչն էր խանգարում ճանաչել անկախությունը», - ասել է նա։

Սարգսյանի խոսքով` հայկական կողմը վաղ թե ուշ դրան հասնելու է։

«Ես այդ մարդուն ֆիզիկապես տեսել եմ 3 անգամ». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

«Բայց մենք պետք է պարտավոր էինք դա անել և աշխարհին ասել, որ մենք ճանաչում ենք անկախությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը փրկենք բնաջնջումից: Ես կարծում եմ, որ դա ոչնչով չէր խանգարի»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Նա միաժամանակ չի բացառել, որ նման արդյունքի դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ կարող էին դնել անկախությունը հետ ճանաչելու պարտականություն։

Հիշո՞ւմ եք, երբ ասացի` Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյանը խնդրում է տարբերակել բառերը