Հայ-շվեդական համագործակցության շրջանակը կընդլայնվի. նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան Իզաբելա Էրիկսոնը։

«Համայնքները պետք է կարողանան ճիշտ լեզու գտնել ներդրողների հետ». Քերոբյան

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր և նշել երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու անհրաժեշտությունը:

«Նախարարը կարևորել է շվեդական IKEA և H&M ընկերությունների մուտքը հայկական շուկա, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին, մասնավորապես՝ վենչուրային ֆոնդի կառավարման գործընթացի, և հրավիրել է շվեդական ընկերություններին իրենց մասնակցությունն ունենալ նաև վերջիններիս իրականացման գործընթացում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայ-շվեդական համագործակցության շրջանակը կընդլայնվի. նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին տեղեկացրել է, որ շվեդական ընկերությունները ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում տնտեսության թվայնացման, աղբի վերամշակման, ինչպես նաև օդանավակայանների գործարկման գործընթացներին։

Դեսպանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ գործարար միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

ՌԴ դեսպանն ու Վահան Քերոբյանը հանդիպել են և համագործակցության հարցեր քննարկել

Դեսպանը նախարարի հետ զրույցում նշել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։