Ավելի քան 50 մարդ է զոհվել Հնդկաստանում սառցադաշտի սողանքից

Հնդկաստանի իրավապահ մարմինները գրանցել են 179 անհայտ կորած անձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հիսունչորս մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտտարաքհանդ նահանգում սառցադաշտի սողանքի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հնդկաստանում ավելի քան 350 մարդ է հոսպիտալացվել անհայտ հիվանդության պատճառով

Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սառցադաշտի սողանքը, որը տեղի է ունեցել փետրվարի 7-ին, հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը։ Ջուրը քշել-տարել է 13,2 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը։

Անսպասելի ջրհեղեղը վնաս է հասցրել նաև NTPC ընկերությանը պատկանող նոր կառուցվող  520 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանին Տափովանում՝ Դհաուլիգանգա գետի վրա։

Հնդկաստանի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ Տափովանի թունելից դուրս են բերվել երեք զոհերի մարմիններ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 54-ի։ Ոստիկանությունում որպես անհայտ կորած է գրանցված 179 մարդ։