Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը

Մահացել է Արգենտինայի նախկին նախագահը, որն օտար չէր հայերի համար։ Նրա կյանքում բավական վառ դրվագ կա, որը կապված է հենց Հայաստանի մայրաքաղաքի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik.  Մահացել է  Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը, հայտնում է TN հեռուստաալիքը։

Արգենտինան հրաժեշտ է տվել Մարադոնային ու եռօրյա սուգ է հայտարարել. լուսանկարներ

Նա 90 տարեկան էր։

Մենեմը հիվանդանոց էր տեղափոխվել միզուղիների համակարգի վարակով:

Նշենք, որ Կառլոս Մենեմը  Հայաստանի համար առանձնահատուկ կերպար է, ժամանակին նրան պատվավոր երևանցու կոչում է շնորհվել` «Երևանի և Բուենոս–Այրեսի միջև եղբայրական կապերի հաստատման» համար։

Իսկ ավելի քան 20 տարի առաջ, Ֆրանսիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, Մենեմն այցով Երևանում էր։ Նա ժամանել էր գիշերը, 1/8 եզրափակչի խաղի նախօրեին։ Իր հայրենակիցների և անգլիացիների  միջև հանդիպումը նա դիտեց հենց Երևանում։

Այդ վառ դրվագը կարող եք տեսնել Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոյի տեսառեպորտաժում։