Ինչպես Հայաստանը ցնցվեց բոլոր իմաստներով. անցնող շաբաթը՝ լուսանկարներով

Sputnik

Անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը ցնցեց բոլորին ու ստիպեց կրկին խոսել ընտանիքում երեխաների բռնության մասին։ Նոր Խարբերդ համայնքում 2-ամյա փոքրիկը մահացավ հարազատ մոր, խորթ հոր ու խորթ տատի դաժան ծեծի հետևանքով։

Սիրո առջև անգամ կորոնավիրուսն է անզոր. աշխարհում նշում են Սիրահարների օրը. լուսանկարներ

Այս շաբաթ ևս շարունակվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանի, այսպես կոչված, ճշգրտման աշխատանքները։ Արդյունքում, հայկական դիրքերը նահանջեցին նաև Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում։ Իսկ Շուռնուխում սկսվել են ադրբեջանական վերահսկողության տակ 12 տներ անցնելու հետևանքով տանիքից զրկված բնակիչների համար նոր առանձնատների կառուցման աշխատանքները։

Հիմա Գորիսից մինչև Կապան ու Կապանից մինչև Ճակատեն մեկ ծածանվում է հայկական եռագույնը, մեկ ադրբեջանական դրոշը հիշեցնում է, որ թշնամին արդեն մոտ է։

Քաղաքական դաշտում լարվածությունն այս շաբաթ էլ առանձնապես չնվազեց։ Խորհրդարան բերված օրինագծերից մի քանիսը հակասական քննարկումների պատճառ դարձան։

Բողոքի ակցիաներ, դատական լսումներ, թռիչքներ և ոչ միայն. անցնող շաբաթը` լուսանկարներով

Թեպետ հինգ գերիներ այս շաբաթ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձան, բայց բազմաթիվ զինծառայողների ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։ Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին կամ լույս սփռել նրանց ճակատագրի վրա։

Անցնող շաբաթվա ընթացքում մեր երկիրը ցնցվեց ոչ միայն տարբեր լուրերից, այլև բառիս բուն իմաստով։ Փետրվարի 13-ին՝ ժամը 15.29-ին՝ երկրաշարժ գրանցվեց Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով:

Երևանը ցնցվեց, մարդիկ փողոց են դուրս եկել. լուսանկարներ

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ վախենալով տուն վերադառնալ։ ԱԻՆ-ը հորդորում էր՝ դեռ սպասել. հետցնցումները շարունակվում էին։ Փետրվարի 14-ի գիշերը կրկին Երևաննին մոտ երկրաշարժ գրանցվեց, այս անգամ՝ նախորդից ավելի թույլ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Ցնցումները ստիպեցին ոչ միայն կրկին վերհիշել երկրաշարժից պաշտպանվելու կանոնները, այլև ցավոտ հարց բարձրացրեցին՝ մայրաքաղաքի շենքերի սեյսմակայանությունը՝ «առաջ տված» պատշգամբներ, շենքի «գլխին» հայտնված մի նոր շենք և այլն։

1 / 11
Հայաստանի դրոշը Կապանի մատույցներում
2 / 11
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչները ցույց են տալիս ադրբեջանական դիրքը
3 / 11
Հիսուս Քրիստոսի պատկերը Շուռնուխի գյուղապետարանի սենյակներից մեկում, Սյունիք
4 / 11
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արտացոլանքը ապակու մեջ ԱԺ նիստի ժամանակ (փետրվարի 10, 2021 թ.)
5 / 11
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստի ժամանակ (փետրվարի 10, 2021 թ.)
6 / 11
Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց (փետրվարի 11, 2021 թ.)
7 / 11
Նոր Խարբերդ գյուղում սպանված երկու տարեկան երեխայի տունը
8 / 11
Վազգեն Մանուկյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ (փետրվարի 12, 2021 թ., Երևան)
9 / 11
Արցախյան պատերազմում զոհված մարզիկ Արթուր Սուքիասյանի մայրն ու քույրը՝ Հրանուշն ու Սեդան
10 / 11
Զատիկն ու քրիզանթեմը
11 / 11
Երկրաշարժի հետևանքները Երևանի Սմբատ Զորավար 40 հասցեում (փետրվարի 13, 2021 թ., Երևան)