Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 150-ի

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ Ֆուկուսիմայի շրջանի ատոմային էլեկտրակայաններում արտակարգ իրավիճակներ կամ ճառագայթման արտահոսք չի գրանցվել։
Sputnik

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ՝ Խաղաղ օվկիանոսում, Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում 7,3 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է գրանցվել փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 23.08-ին (Երևանի ժամանակով` ժամը 18.08-ին): Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Օջախը գտնվել է 55 կմ խորության վրա։ Ֆուկուսիմայի և Միյագի պրեֆեկտուրայում ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 6-7 բալ Ճապոնական սանդղակով: Ցնցումները զգացվել են նաեւ Տոկիոյում 4 բալ ուժգնությամբ։

Երևանի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Այսօր կեսօրին ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում, այս անգամ՝ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրաշարժի օջախը գտնվել է օվկիանոսում՝ 50 կմ խորության վրա։ Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը վստահեցնում է, որ ցունամիի վտանգ չկա։

Վերջին տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով կա մոտ 150 տուժած, զոհերի մասին չի հաղորդվում։ Երկրաշարժի հետևանքով երկրում նաև սողանքներ են տեղի ունեցել։

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ Ֆուկուսիմայի շրջանի ատոմային էլեկտրակայաններում արտակարգ իրավիճակներ կամ ճառագայթման արտահոսք չի գրանցվել։ Առանց էլեկտրականության է մնացել գրեթե 1 միլիոն տուն Կանտոյի և Տոհոկուի շրջաններում։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը որոշ շրջաններում հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերականգնել արդեն այսօր կեսօրին։

Երևանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ-ը հերքում է