Պատվաստանյութերի դեֆիցիտը ստիպել է ԵՄ–ին ուշադրություն դարձնել «Սպուտնիկ V»–ին

Եվրահանձնաժողովում արդեն խոստովանել են, որ սխալ են գործել` հույսները դնելով դեղամիջոցների արտադրության խոստացված տեմպերի վրա։
Sputnik

Կորոնավիրուսի պատվաստանյութի արևմտյան արտադրողները մատակարարման իրենց պարտավորությունները չեն կատարում։  ԵՄ երկրները կարող են չստանալ նախկինում պատվիրած ծավալի մինչև 50%–ը։ Եվրահանձնաժողովում արդեն խոստովանել են, որ սխալ են գործել` հույսները դնելով դեղամիջոցների արտադրության խոստացված տեմպերի վրա։

Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ

Դեֆիցիտի պատճառով ԵՄ որոշ երկրներ նույնիսկ ստիպված են եղել դադարեցնել զանգվածային պատվաստման ծրագիրը։ Նման իրավիճակում Եվրոպային կարող էր օգնել «Սպուտնիկ V»–ը։

Վերջերս հրապարակվել էին ռուսական դեղամիջոցի փորձարկման երրորդ փուլի արդյունքները, որոնք վերջնականապես համոզեցին աշխարհին, որ «Սպուտնիկ V»–ը լիովին անվտանգ ու արդյունավետ է նույնիսկ 60-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Այժմ ռուսաստանցի գիտնականների ձեռքբերումն անվանում են մեծագույն` առաջին անգամ տիեզերք թռչելու ժամանակներից ի վեր։

Ինչպես է ԵՄ–ն իր վերաբերմունքը փոխում «Սպուտնիկ V»–ի նկատմամբ` դիտեք մեր տեսանյութում։

Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը