ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. 86 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային ծանրորդ Յուրի Վլասովը: Տեղեկությունը հայտնում է RT-ն։
Նա իր կարիերայի ընթացքում սահմանել է աշխարհի 31 ռեկորդ, իսկ 1960-ին Հռոմում օլիմպիական խաղերի ոսկե մեդալ է նվաճել։ 1964 թվականին Տոկիոյի օլիմպական խաղերում արծաթե մեդալի է արժանացել, 4 հաղթանակ գրանցել աշխարհի առաջնություններում, վեցն էլ՝ Եվրոպայի առաջնություններում:
Սերբիայի նախագահի դեմ մահափորձ էր նախապատրաստվել. ոստիկանության ներկայացուցիչ
Մարզական կարիերայի ավարտից հետո զբաղվել է գրական և քաղաքական գործունեությամբ, գլխավորել ԽՍՀՄ ծանրամարտի և աթլետիկայի ֆեդերացիաները, իսկ 1996 թվականին առաջադրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում: