Երկրաշարժը չխանգարեց. Երևանում նշում են Տրնդեզը

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի ծննդից 40 օր հետո նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Sputnik

Չնայած այսօր գրանցված երկրաշարժին՝ Հայաստանում, այնուամենայնիվ, նշում են սիրելի տոներից մեկը՝ Տեառնընդառաջը։

Տեառնընդառաջին խարույկ վառելը պարտադի՞ր է. տեր Եսային` տոնի հոգևոր խորհրդի մասին

Sputnik Արմենիան նկարահանել է, թե ինչպես են մարդիկ խարույկ վառել Երևանի եկեղեցիներից մեկի մոտ և հավաքվել կրակի շուրջը։

Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ` արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջի պատարագից հետո հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: