Coca-Cola-ն կվաճառվի թղթե շշերով

Coca-Cola, PepsiCo ու Nestlé ընկերությունները մոլորակի աղտոտման համաշխարհային առաջատարներ են ճանաչվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Աշխարհում բնության աղտոտման առաջատարներից մեկը համարվող ամերիկյան Coca-Cola ընկերությունը կսկսի ըմպելիքները վաճառել թղթե շշերով։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության կայքում։

Ինչպես է օձը տանջվում կուլ տված պլաստիկ շշի պատճառով. տեսանյութ

Նշվում է, որ նոր շշի թեստային նմուշները ստեղծել է դանիական Paper Bottle Company-ն։ Նախատեսվում է հետագայում կատարելագործել տեխնոլոգիաները, որպեսզի շիշը 100 տոկոսով վերամշակվող լինի։

Ընկերությունը նորույթը կփորձարկի այս ամռանը Հունգարիայում. AdeZ բուսական ըմպելիքը նման շշերով կներկայացնեն տեղական առցանց խանութներից մեկում:

Հիշեցնենք, որ Coca-Cola, PepsiCo ու Nestlé ընկերությունները մոլորակի աղտոտման համաշխարհային առաջատարներ են ճանաչվել: Coca-Cola-ի արտադրանքի աղբը հայտնաբերվել է հետազոտված 55 երկրներից 51-ում։

Կապույտում` պլաստիկ, դեղինում` թուղթ. Երևանում ինչպես է պետք այսուհետ տեսակավորել աղբը