Աղաբեկյանի դիտարկմամբ` մարդկանց վրա թափառող շների հարձակումների դեպքերը չեն ավելացել, ուղղակի այս պահին շների քանակի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամառանոցային սեզոնի ավարտից հետո մարդիկ իրենց շներին բերում են քաղաք, բայց ոչ բոլորն են տանում իրենց բնակարան, հետևաբար շներից շատերը, որոնք ունենում են նաև ձագեր, հայտնվում են փողոցում։
Երևանում 7-8 շուն հարձակվել են մեքենայի վրա, ջարդուխուրդ արել այն. տեսանյութ
«Ձմռան ընթացքում քաղաքամերձ շրջաններից, որտեղ սնունդ հայթայթելը դժվարանում է, թափառող կենդանիները գալիս են Երևան, որտեղ կան շուրջօրյա գործող շուկաներ, աղբավայրեր»,– Sputnik Արմենիային ասաց ՀՈԱԿ–ի տնօրենը։
Աղաբեկյանի խոսքով` մարդկանց անհանգստությունը կապված է նրա հետ, որ կենտրոնի կողմից անցյալ կամ նախանցյալ տարի ստերջացված շներն իրենց չափերով մեծացել են, ու թեև նրանց ագրեսիան որոշ չափով նվազել է, բայցևայնպես շները բուսակեր չեն դարձել։
Կենտրոնի տնօրենի խոսքով` իրենց կազմակերպությունը համացանցի միջոցով պարբերաբար խորհուրդներ է տալիս քաղաքացիներին ինչպես վարվել թափառող շների հանդիպելիս։
«Երևանում շունը հղի կնոջ էր կծել, խնդրեցինք չընդհատել հղիությունը». Աղաբեկյան