Հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր են քննարկել Զարեհ Սինանյանն ու Սերգեյ Կոպիրկինը

Զարեհ Սինանյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հարցը կլուծվի. Կոպիրկինը՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին

«Կողմերը քննարկել են Ռուսաստանի հայ համայնքնին, ինչպես նաև հետպատերազմյան ընթացքին առնչվող հարցեր։ Գլխավոր հանձնակատարը մանրամասներ է ներկայացրել վերջերս Արցախ կայացած այցից՝ ևս մեկ անգամ շեշտելով ռուս խաղաղապահների իրականացրած աշխատանքների կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Զարեհ Սինանյանը նշել է, որ առաջիկայում աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանում և հանդիպումներ կունենա համայնքային լայն շրջանակների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը։

Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը կրկին հանդիպել են