ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դատի է տվել Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին:
Հեռուստաալիքը պահանջում է անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը։ Մասնավորապես, խոսքը հունվարի ութին ընդունված «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության մասին» որոշումն է, որով լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5 ՝ խոստացված 6-ի փոխարեն:
Երկրորդ որոշումն էլ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին թիվ 14» որոշումն է։
Նշենք, որ հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին: Դատարանը վարույթ է ընդունել գործը և նշանակել դատաքննություն։
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։
Հեռուստաընկերությունները մրցույթի արդյունքները կարող են բողոքարկել. Մկրտչյան
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնել էր, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7 (հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար):