Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը

Միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանը շեշտել էր, որ Խաչատուրովն այս ընթացքում նույնիսկ մեկ դատական նիստից չի բացակայել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցի չեղարկման մասին միջնորդությունը: Որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ի կեսօրին:

Քոչարյանի պաշտպանները բողոքարկում են Դանիբեկյանի որոշումը. ի՞նչ հակասություններ են գտել

Հիշեցնենք, որ միջնորդությունը փետրվարի 9-ին կայացած նիստին ներկայացրել էր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, նշելով, որ Խաչատուրովը նույնիսկ մեկ դատական նիստից չի բացակայել, ավելին, այս ընթացքում նրա խափանման միջոցի հարց չի բարձրացվել։ 

Նշենք, որ դեռ 2018-ին Խաչատուրովի հանդեպ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց 5 մլն դրամ գրավով ազատ արձակելով։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նրանք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 13:00-ին:

Խորհրդարանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նոր նախագահ ընտրեց