Արմավիրցի տղան Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ է որսացել

Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը սպիտակագլուխ անգղի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 250 000 դրամ տուգանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի Բերքաշատ գյուղի մի բնակիչ հունվարին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հարակից դաշտերում որսացել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ:

Եղեգիսում 3 որսորդ Կարմիր գրքի բեզոարյան այծ են սպանել ու մասնատել. ինչ է նրանց սպառնում

«Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 10-ին 24-ամյա երիտասարդը ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն»,–գրված է հաղորդագրության մեջ։

Կատարվում է քննություն։

Հիշեցնենք` Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը սպիտակագլուխ անգղի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 250 000 դրամ տուգանք։