Ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը բացասական ջերմաստիճան չի գրանցվի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները հանրապետության ողջ տարածքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տեղեկություններով` հանրապետության տարածքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոր կենտրոն զինհաշմանդամների համար. մեկնարկում են «Վերականգնողական քաղաքի» շինաշխատանքները

Տեղեկացվում է, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը բացասական ջերմաստիճան չի գրանցվի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում փետրվարի 10–ի գիշերը կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +12...+14 աստիճան։

Շուռնուխում նոր թաղամասի կառուցումն արդեն սկսվել է. տեսանյութ