«Տիգրանակերտի կորուստը մեր քաղաքակրթական սկզբի վկայության կորուստն է». Պետրոսյան

Հնագետ, մշակութաբան, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը Sputnik Արմենիայի «Հակահարված» հաղորդման շրջանակում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների ու հնավայրերի ճակատագրին։ 
Sputnik

Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ` Տիգրանակերտի կորուստը մեր քաղաքակրթական սկզբի վկայության կորուստն է, մինչդեռ արցախյան Տիգրանակերտի պեղումներն աշխարհին ցույց են տվել հնագույն քաղաքի գոյությունն ու դրա հայկական ծագումնաբանությունը, որն այսօր ադրբեջանցիները ցանկանում են ձևախեղել։

«Պետք է սպանենք հայերին». Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի մշակութային գործիչների խոսքերը

«Կա պրոպագանդա, և այսօրվա ադրբեջանական ավտորիտարիզմն ընդգրկել է նաև Ադրբեջանի ակադեմիան, գիտական հանրույթը։ Ադրբեջանը միանշանակ մի ուղղություն ուներ, ինչի պատճառով մարդիկ ուղղակի հիասփաթվում են, այսպես կոչված, ադրբեջանական ինտելեկտից; Ադրբեջանը հետայսու նույնպես փորձելու է ստեր մոգոնել և դրանց որոշակի փաստարկում տալ և ի զարմանս մեզ՝ քաղաքակիրթ աշխարհն այդ ամենն ընդունելու է շատ հանգիստ»,– նշեց հնեաբանը։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի պատվիրակության հետ, և հանդիպման ընթացքում կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջամտությունն այն առումով, որ այդ կազմակերպության հովանու ներքո անհրաժեշտ է  ստեղծել մասնագիտական հանձնախումբ, որը կզբաղվի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կոթողների մոնիթորինգով ու հետագա ճակատագրով։