Լեզվակռիվ` Գորգիսյանի և ԿԳՄՍ նախարարի միջև. միմյանց մեղադրեցին ռասիզմի մեջ

Նախարարը ԼՀԿ–ական պատգամավորին խորհուրդ տվեց միջազգային դատարաններում ռասիստական գնահատականներ հնչեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. ԱԺ–ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը բավական բուռն է անցնում. օրենքի նախագիծը բավական վիճահարույց դրույթներ ունի։

ԳԱԱ–ի ինստիտուտներին ի՞նչ է սպասվում. Վահրամ Դումանյանը մանրամասներ հայտնեց

ԼՀԿ–ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանին, օրինակ, դուր չեկավ, որ օրենքով ԵՊՀ–ին բացառիկ կարգավիճակ են տալիս։ Նա նշեց, թե ուզում է հիշեցնել, որ Դումանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է, ոչ թե ԵՊՀ–ի պաշտպանը:

«Երբ գրված է՝ ԵՊՀ-ն կրթության, գիտության և մշակույթի բացառիկ հաստատություն է, ձեր բոլոր մտքեր մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի։ Սա անթույլատրելի է։ Կարծում եմ` պարտավոր ենք բոլոր պետական, հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները»,–ասաց Գորգիսյանը:

Դումանյանն էլ Գորգիսյանին կոռեկտության ու զսպվածության կոչ արեց՝ նշելով, որ պետք չէ հիշեցնել զբաղեցրած պաշտոնը: Նա կոչ արեց պատգամավորին պրոֆեսիոնալ դաշտ գալու։

«Ռասիստական գնահատականներ կգնաք միջազգային դատարաններում կհնչեցնեք։ Կարծում եմ` ես ոչ թե ԵՊՀ–ի փիառով եմ զբաղվում, այլ դուք եք ռասիզմի փիառով զբաղվում»,–ասաց Դումանյանը։

«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նույնպես հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է օրենքով ԵՊՀ–ն հատուկ կարգավիճակ տրվում, ինչո՞վ է այն մյուսներից առավել։ Պատգամավորի կարծիքով` սա խորհրդային ավանդույթ է, որն առանց հիմնավորման է ներառվել օրենքի նախագծում։ Նախարարն էլ արձագանքել էր` ԵՊՀ–ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է` և՛ մայրն է, և՛ հայրը։