ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik.Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկացնում է, որ սահմանային փոփոխությունների և կորուստների պատճառով գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր ու խոշոր եղջերավոր անասունները, և սեզոնային արածեցում էր իրականացվում:
«Ստեղծված բարդ իրավիճակում պետք է կարողանանք հարգել յուրաքանչյուրի եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը և միմյանց չվնասենք: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում»,–նշված է գյուղապետարանի ֆեյսբուքյան էջում։
Բացի այդ, գյուղապետարանը խորհուրդ է տալիս ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը:
Տիգրան Ավինյանը հայտնեց` որ քարտեզի հիման վրա են Սյունիքում սահմանապահներ տեղակայում
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Կարմիր Քուրդիստանն ու հարձակումները Սյունիքի վրա. ՄԻՊ–ը հիշեցնում է պատմության սխալները