ՀՀ կառավարությունը 36 մլն դրամ կտրամադրի անտուն մնացած սյունեցիներին

Աջակցությունից օգտվելու իրավունք ունեն բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները: Գումարը կտրամադրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի հաշվին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչներին ՀՀ կառավարությունը 36 մլն դրամի աջակցություն կտրամադրի: Համապատասխան որոշումն ընդգրկված է ու կքննարկվի կառավարության վաղվա՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Շուռնուխում նոր թաղամասի կառուցումն արդեն սկսվել է. տեսանյութ

Ըստ նախագծի` պահանջվող 36 մլն-ը տնից զրկված սյունեցիներին կհատկացվի 2021 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Աջակցությունից օգտվելու իրավունք ունեն բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները:

Նրանցից յուրաքանչյուրին (այդ թվում՝ երեխաներին) կտրամադրվի 300 000-ական դրամ միանվագ դրամական օգնություն, ամենամսյա դրամական վճար՝ 68 000 դրամ՝ 6 ամսվա համար։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ՀՀ կառավարության ծրագրով և պետբյուջեի միջոցներով արդեն սկսվել է նոր թաղամասի կառուցումը՝ 12 բնակելի տուն՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած 12 տների փոխարեն։

Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում