Հարսի զգեստով բողոքի ակցիա. Մյանմայում չեն հանդարտվում ռազմական հեղաշրջման դեմ ցույցերը

Sputnik

Նոյեմբերի 8-ին երկրում համապետական ընտրություններ անցկացվեցին։ Իսկ փետրվարի 1-ին, նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացումից ժամեր առաջ ուժային կառույցները ձերբակալեցին երկրի ղեկավարներին, այդ թվում` նախագահին ու վարչապետին:

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

Զինվորականները հայտարարեցին, որ իրենք հավատարիմ են բազմակուսակցական ժողովրդավարական համակարգին:

Նրանք խոստացան նոր ընտրություններ անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, որը երկրի տարածքում հայտարարվել է մեկ տարի ժամկետով:

«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները

Այս ամենից հետո մարդիկ փողոց դուրս եկան ու սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել։ Նրանք պահանջում են վերադարձնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և անհապաղ ազատ արձակել ձերբակալված առաջնորդներին:

Մյանմայի քաղաքացիներն ամեն երեկո հարվածում են կաթսաներին. տեսանյութ

1 / 6
Հարսի զգեստով բողոքի ակցիա
2 / 6
Հարսի զգեստով բողոքի ակցիա
3 / 6
Հարսի զգեստով բողոքի ակցիա
4 / 6
Հարսի զգեստով բողոքի ակցիա
5 / 6
Հարսի զգեստով բողոքի ակցիա
6 / 6
Հարսի զգեստով բողոքի ակցիա