Հայրենիք վերադարձան ևս 5 գերիներ. ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց. տեսանյութ

«Էրեբունի» օդանավակայանը մարդաշատ էր` գերիների հարազատները հուզմունքով սպասում էին իրենց տղաներին։
Sputnik

Քիչ առաջ, ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանից հայրենիք վերադարձան 5 գերիներ։ 

Նախնական տվյալներով՝ հինգ ռազմագերիներից չորսը Գյումրիից են, մեկը՝ Ալավերդուց։

Սպասման ծանր րոպեներ. գերիների հարազատները՝ «Էրեբունի» օդանավակայանում

Նրանց հայրենիք տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ Գերիներին ուղեկցում էր ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Օդանավակայանում հավաքվել էին գերիների հարազատները։

Վերջին անգամ կրկին Մուրադովի ուղեկցությամբ 5 հայ գերիներ էին վերադարձելՀայաստան։ Բոլորը Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից էին։

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: