ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Տամբովի» և «Սոչիի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել «Արարատ–Արմենիայի հետ», այս մասին տեղեկանում ենք Սոչիի ակումբի Instagram–յան էջից։
Նշվում է, որ Կարապետյանը միացել էր ակումբին 2019 թվականի հունիսի վերջին Սլովենիայում կայացած հավաքների ժամանակ, որտեղ ընկերական 3 խաղերում 4 գնդակ է ուղարկել դարպասը։ Հավաքից վերադառնալուց հետո խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրվել, որի ժամկետն ավարտվում էր այս ամառ։
Սոչիում անցկացրած տարիներին Ալեքսանդրը մասնակցել է 22 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
«Շնորհակալություն, Կարա», – սոցցանցում գրառմանը կից գրել են նախկին թիմակիցները։
Նորության մասին Instagram–ի իր էջում հայտնել է նաև Կարապետյանի նոր ակումբը։
Նորակոչիկին ողջունելով` «Արարատ–Արմենիայում» հիշեցրել են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում Կարապետյանը 19 խաղ է անցկացրել` դառնալով 6 գոլի հեղինակ։
«Արարատ–Արմենիայի» հետ 33-ամյա հարձակվողի պայմանագրի մանրամասները դեռ չեն հայտնում։ Կարապետյանը համալրել է ակումբը ազատ գործակալի իրավունքով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում. Տիգրան Հակոբյան
2020/21 խաղաշրջանում Կարապետյանը «Տամբովի» կազմում 17 խաղ է անցկացրել և երեք գնդակ ուղարկել դարպասը։