ԵՄ–ին չհաջողվեց Ռուսաստանի համար «հրապարակային ճիպոտահարություն» կազմակերպել. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որպես դավաճանություն բնութագրեց այն փաստը, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական անձանց հետ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Եվրամիությունն ուզում էր Ռուսաստանի համար «հրապարակային ճիպոտահարություն» կազմակերպել Ժոզեփ Բորելի Մոսկվա կատարած այցի ժամանակ, բայց չստացվեց, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։  Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ ներկայացուցիչը Ռուսաստանի մայրաքաղաքում երեք օր անցկացրեց` փետրվարի 4-6-ը։ Այցելությունից հետո նա հայտարարեց, որ եվրոպական արտգործնախարարների փետրվարի 22-ին սպասվող հանդիպման ընթացքում կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու որոշում ընդունվել։

«Ռուսաստանի ճանապարհները նրանց կսպանեն»․ ամերիկացիները հիասթափվել են սեփական տանկերից

 «Ձեզ մի գաղտնիք բացեմ մեր արևմտյան գործընկերների մասին. երբ ճիպոտահարությունը նրանց մոտ չի ստացվում, հիստերիա է սկսվում։ Նրա խնդիրը (Բորելի–խմբ.) այդ հրապարակային ճիպոտահարությունն անցկացնելն էր, որը  նրանք մանրամասն ծրագրել էին։

Եվ այսպիսի կասկադ. և՛ հանրահավաքների մասին խոսել, և՛ լրագրողների մասին խոսել, և՛ Նավալնուն գլխավոր թեմա դարձնել։ Ամբողջը մի կույտի մեջ խառնել, լցնել մեզ վրա և գոհ դեմքով հեռանալ»,-մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Вести FM»-ի եթերում։

Նրա կարծիքով` ճիպոտահարությունը չստացվեց, քանի որ ռուսական կողմն առաջարկել է քննարկել իրական հարցեր` խնդիրներից մինչև զարգացման հեռանկարներ:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բրյուսել հասնելուն պես Ռուսաստանի մասին Բորելի արած քննադատական արտահայտությունները հակադրության մեջ են այցի ընթացքում նրա ելույթների հետ։  

Նավալնին պետք է Արևմուտքին՝ Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ Պատրուշև

Անցած շաբաթ Ռուսաստանը persona non grata(անցանկալի անձ) էր հայտարարել չարտոնված ցույցերին մասնակցած դիվանագետներին Շվեդիայից, Լեհաստանից և Գերմանիայից։ Մոտակա օրերին նրանք կհեռանան Ռուսաստանից։ Ի պատասխան այս երկրները հետ են ուղարկում երեք ռուս դիվանագետի։ ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա հայելային միջոցառում չի համարում։