Արտակարգ դեպք Երևանում․ 20-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկից

Ոստիկանները պարզում են` տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա, որը տարբեր աստիճանի վնասվածքներ է ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից։

Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և ընկել է իրենց շենքի 11-րդ հարկից։

Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային

Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկանները, որպեսզի պարզեն` տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար։

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը