ԱԺ–ն Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրում. թեկնածուն կարևորեց դատավորների անկախության հարցը

Վճռաբեկ դատարանի նախագահ թեկնածուն կարևորում է դատարանների և դատավորների անկախության հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրում. ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:

«Վճռաբեկի և ՍԴ-ի միավորումը լեգիտիմ է». Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարանի ստեղծմանը

Նրա թեկնածությունը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Ստեփան Միքայելյանը. ԲԴԽ նախագահն առողջական խնդիրների պատճառով արձակուրդ է վերցրել։

Միքայելյանը հայտնեց` Թադևոսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը և դասավանդում է նույն բուհում: Ծնվել է 1978թ-ին: Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է որպես քննիչ, դատախազ, դատավոր: 2020թ.-ին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Լիլիթ Թադևոսյանն էլ իր ելույթում կարևորեց դատավորների և դատարանների անկախությունը` ասելով, որ առանց դրա խոսք չի կարող լինել արդարադատության մասին։

«Դատական համակարգը չի կարող ապահովել ակնկալվող արդյունք գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում։ Իսկ դատական համակարգը լավագույն մասնագետներով համալրելու համար անհրաժեշտ նախապայման է սոցիալական բավարար երաշխիքների սահմանումը»,–ասաց նա։

Փորձ է արվում ԲԴԽ–ում փոխել բալանսը. Այվազյանը` համակարգի հետ կապված զարգացումների մասին

Հիշեցնենք, որ մինչ այս Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր։ Նա, սակայն, նախորդ տարի վայր դրեց նախագահի լիազորություններն ու սեպտեմբերի 18-ին ընտրվեց ՍԴ դատավոր։