Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

«Հայկական ժամանակը» զրուցել է ՃՈ մայորի հետ։ Նա ասել է, թե քաղաքի որ հատվածներում են վթարներ եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Երևանում այսօր գրեթե ամբողջ օրը խցանումներ են եղել: Երթևեկությունը կաթվածահար է եղել մի քանի ժամ:

Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի առաջին սպայական գումարտակի հերթապահ մասի ավագ տեսուչ մայոր Հարությունյանը ՀԺ-ին հայտնել է, որ այսօր Երևանի Հերացի փողոցում մեծ վթար է տեղի ունեցել 5 մեքենաների մասնակցությամբ, վրաերթ է եղել նաև Նալբանդյան փողոցում, «Ռոսիա» կինոթատրոնի մոտ:

ՃՈ մայորի փոխանցմամբ` Երևանում այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 70 վթար, որի հետևանքով քաղաքը պարալիզացվել է:

«Եղած ուժերի սահմաններում աշխատում ենք խնդիրը կարգավորել, հիմա արդեն կարծես կարգավորվել է: Այդ 5 մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով տուժող կա, իսկ այդ ճանապարհահատվածն արդեն բացվել է»,- ասել է Հարությունյանը:

Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով

ՀԺ–ն նշում է նաև, որ «Յանդեքս» քարտեզների գնահատմամբ՝ Երևանի ճանապարհների ծանրաբեռնվածությունը գնահատվում է առավելագույն չափով` 10 բալ։

Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան