ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Սևանա լճի մակարդակը բարձրացել է։
«Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ ամսվա համեմատ, բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (07.02.2021թ.)։ Իսկ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից այն բարձր է 12սմ-ով»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում` Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.392մլն մ³, իսկ հունվարի 1-ից փետրվարի 7-ը ներառյալ՝ 13.177մլն մ³:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ահազանգել էր, որ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի` Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը
Նա նշել էր, որ այդ երկու գետերի սնուցման ակունքները հիմնականում Քարվաճառի շրջանում են, և, ցավոք, այդ տարածքներն այս պահին գտնվում են հակառակորդ կողմի վերահսկողության տակ։ Այդ տարածքներում են նաև գտնվում Սևանի ջրահավաք հիմնական աղբյուրները։