Փաշինյանը կարևորել է ոստիկանության բարեփոխումները. ՆԳՆ–ն իրականություն պիտի դառնա այս տարի

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը կառավարությունը հաստատել էր 2019թ–ի հոկտեմբերի 10-ին։
Sputnik

Դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս տարվա կարևորագույն անելիքների մեջ են։ Կառավարությունում դատաիրավական և ուժային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպման տեսագրությունից մի հատված է հրապարակել Facebook–ի իր էջում։

Ոստիկանությունը կդառնա նախարարություն. կառավարությունը հաստատեց բարեփոխումների ծրագիրը

«Եվ այդ համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են։ Մեր օրակարգում է առաջիկայում ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը, և զուգահեռ սկսել ենք ու այս տարի պիտի շոշափելիորեն և տեսանելի մեկնարկենք պարեկային ոստիկանության հիմնադրումը։ Գործընթացն արդեն սկսված է, և այսօր պիտի քննարկենք նաև` այս համատեքստում ինչ հրատապ անելիքները կան, որպեսզի ծրագիրը, որը պատերազմի հետևանքով հետաձգվել էր, ավելի չհետաձգվի, և մենք այս տարի կարողանանք իրագործել այն»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը կառավարությունը հաստատել էր 2019թ–ի հոկտեմբերի 10-ին։

Ռազմավարությունից բխող բոլոր գործողությունների ծրագրերը միասին գնահատվել են 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ:

Վաղ թե ուշ սա պիտի լիներ, կամ ի՞նչ կփոխվի, երբ ոստիկանությունն ընդգրկվի ՆԳՆ–ի կազմում