ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արարատի մարզում 2 տարեկան տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունը փետրվարի 7-ին Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ մահացած երեխա է հիվանդանոց տեղափոխվել։
Կայքի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ Ստյոպա Ս․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` երեխային ծեծել են, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։
Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն։ Նրանք հայտնել են, որ փետրվարի 6-ին` ժամը 20։00-ի սահմանում, երեխան տանը պատահաբար երկու հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ է խմել։ Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը 12։00-ի սահմանում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քննիչները տեղեկություններ ունեն նաև, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դեղը։
Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 109–րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը)։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Չի բացառվում, որ փորձաքննությունից հետո կատարվածը որպես սպանություն վերաորակվի։
Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան