Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում օրական 55-85 գրամ ընկույզ ներառել։ Միջին ընկույզի քաշը 7-9 գրամ է։
Sputnik

Ամերիկյան գիտնականների կարծիքով՝ հունական ընկույզի ամենօրյա օգտագործումը խթանում է աղիքային օգտակար բակտերիաների քանակի աճը, որոնք պաշտպանում են աղիների լորձաթաղանթը:

Փենսիլվանիայի համալսարանի մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել են ճարպակալություն ու ավելորդ քաշ ունեցող 42 մարդ։ 6 շաբաթվա ընթացքում այդ մարդիկ պետք է ավելացնեին ընկույզն իրենց սննդակարգում կամ ընդունեին հավելումներ, որոնք պարունակում են հունական ընկույզում առկա չհագեցած ճարպաթթուներ։

100 գրամ ընկույզի մեջ 654 Կկալ կա

Պարզվել է, որ ընկույզի օգտագործումը խթանել է աղիքային լորձաթաղանթը պաշտպանող Roseburia բակտերիաների ավելացումը։ Բացի այդ, Butyricicoccus-ի ու Eubacteria eligens-ի թվի աճ է արձանագրվել: Հետազոտվողների աղիքային միկրոֆլորայի փոփոխությունը հանգեցրել է նաև արյան ճնշման ու խոլեստերինի մակարդակի նվազեցմանը։

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական սննդակարգում որպես փոքրիկ հավելում 55-85 գրամ ընկույզ ներառել (միջին ընկույզի քաշը 7-9 գրամ է, խոշորինը՝ 13 գրամ)։ Գիտնականները նշում են, որ հատկապես շատ օգտակար կլինի, եթե ընկույզով փոխարինվեն չիպսերն ու այլ վնասակար մթերքները:

Հունական ընկույզը վաղուց հայտնի է որպես անփոխարինելի վիտամինների ու հանքանյութերի հիանալի աղբյուր։ Այն նաև օգնում է պայքարել որոշ հիվանդությունների դեմ։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Մարշալի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները նույնպես եկել են այն եզրակացության, որ հունական ընկույզի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Հունական ընկույզի առկայությունը սննդակարգում դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը, ինչպես նաև նվազեցնում հիվանդության առաջացման վտանգը։

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց մի խումբ. հունական ընկույզի  օգտագործման դրական արդյունքը նրանց համար ապացուցվեց փորձով։

Ընկույզն ու ուղեղը

Ի դեպ, ամբողջական մաքրած ընկույզի արտաքին նմանությունը մարդու գլխուղեղի երկու կիսագնդերի հետ պատահական չէ։ Հունական ընկույզը հատկապես օգտակար է մտավոր գործունեության բարելավման առումով։ Մտածողությունը դառնում է ավելի արդյունավետ, մեծանում է ստեղծագործական ու աշխատանքային ներուժը, առույգություն է հայտնվում և մարդն ավելի ընկալունակ է դառնում։ 

Ճղոպուր-ընկույզ-կակալ-պոպոք. զվարճալի փառատոն Աշտարակում

Ընկույզը մի շարք կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում։ Նրա կազմում նաև լեցիտին կա։ Այս սննդամթերքը վերացնում է նյարդային հյուծվածությունը, լավացնում հիշողությունը, պաշտպանում գլխուղեղի ծերացման վաղ գործընթացներից։ Հունական ընկույզն ուղեղի համար ամենաօգտակար մթերքներից մեկն է։

В խմբի վիտամինները դրական են ազդում գլուխուղեղի աշխատանքի վրա։ Ուղեղի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են նաև  ամինաթթուներ, ճարպաթթուներ, մագնեզիում, ցինկ, տոկոֆերոլ։ Համարվում է նաև, որ հունական ընկույզը մեղրի հետ համադրությամբ մաքրում է մարդու գլխուղեղի անոթները։ Ակնհայտ է, որ հունական ընկույզը կատարյալ սննդամթերք է նրանց համար, ովքեր ցանկանում է պահպանել մտքի սրությունը։

Ընդհանուր առմամբ հունական ընկույզը կարող է օրգանիզմին մեծ օգուտ բերել ճիշտ օգտագործման դեպքում։ Ընկույզի միջուկը երկաթ է պարունակում, ինչը կարող է լուծել անեմիայի, սակավարյունության և ցածր հեմոգլոբինի հետ կապված խնդիրները։ Հունական ընկույզը նաև սպիտակուց է պարունակում, սա կարող է օգնել բուսակերներին։ Ի տարբերություն կենդանի ծագման սպիտակուցի, հունական ընկույզի սպիտակուցը ավելի հեշտ է յուրացվում և ավելի քիչ բացասական հետևանքներ թողնում օրգանիզմի վրա։ Սակայն պետք է հիշել, որ ցանկացած բարձր կոնցենտրացիա ունեցող սպիտակուց ամեն դեպքում շատ դժվար է մարսվում։ Սակայն եթե համեմատենք կենդանի և բուսական ծագում ունեցող սպիտակուցը, իհարկե նախապատվությունը պետք է տալ երկրորդին։

Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը. մուրճերով մենամարտ ընկույզի համար

Հունական ընկույզը նաև կարող է օգտակար լինել մազերի համար` օմեգա–3–ի, ինչպես նաև С և В խմբի վիտամինների պարունակության շնորհիվ մազերի վիճակը կարող է ոչ միայն լավանալ, այլև առողջացնել բուն մազարմատները։

Հունական ընկույզում վիտամինները մեծամասամբ ներկայացված են ցինկի, յոդի, С և Е վիտամինների, ինչպես նաև կալիումի, մագնեզիումի բարձր կոնցենտրացիայով։ Ցինկն ու յոդը նպաստում են մաշկային շերտի, եղունգների, մազերի ձևավորմանը և ապահովում վահանաձև գեղձի ներդաշնակ աշխատանքը։ Իսկ Е և С վիտամինները հակաօքսիդանտների հատկություններով են օժտված։

Հունական ընկույզի վնասակարությունը

Այնուամենայնիվ հունական ընկույզը դարման չէ բոլոր հիվանդությունների համար, և այն պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ` չգայթակղվելով վերը թվարկածով։ Սպիտակուցի և ճարպերի բարձր պարունակությունը ոչ միայն օգտակար է, այլև վնասակար։ Այն մեծ ծանրաբեռնվածություն է լյարդի և ենթաստամոքսային գեղձի, ինչպես նաև աղեստամոքսային տրակտի այլ օրգանների համար: Երբեմն ընկույզն ալերգիա է առաջացնում:

Պաթոլոգիկ վիճակն արագ է զարգանում մարդու օրգանիզմի կողմից դժվարամարս սպիտակուցի բարձր պարունակության պատճառով։ Սովորաբար անաֆիլաքսիա է զարգանում, որը վտանգ է ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար։ Որոշ դեպքերում ալերգիկ ռեակցիան պայմանավորված է կոնսերվանտներով մշակման կամ պահեստավորման կանոնները չպահպանելու պատճառով ընկույզի օքսիդացման գործընթացով։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ խնձոր ենք ուտում