Արցախում քաղաքացիների ընդունելության կետ է դիմել շուրջ 2.4 հազար մարդ

Քաղաքացիների բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնողական խմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ստեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունելության կետը, որը «թեժ գծի» օգնությամբ հավաքագրում է պատերազմի մասնակիցների, անհետ կորածների տվյալները։ Այս ընթացքում արդեն ավելի քան 2 392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, նրանցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Գործընթացը սկսված է․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի բանակի վերաձևավորումը

Նշվում է, որ անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։

«Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո դեռ շարունակում է չլուծված մնալ հայ  գերիների և հակամարտության գոտում անհետ կորած զինծառայողների խնդիրը։ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ անում են հնարավոր ամեն բան գերիների վերադարձի և անհետ կորածների մասին տեղեկություն ստանալու համար։ Բացի այդ, Արցախում շարունակվում են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները։

Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը