Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները հանրապետության տարածքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

Երևան քաղաքում փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում փետրվարի 6–ի գիշերը սպասվում է 0-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։

Ծնողներն ու ուսուցիչները բավարար տեղեկացված չեն համացանցի վտանգներից․ ՄԻՊ-ի ուղեցույցը