ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Գրոսմյաստեր Լևոն Արոնյանը կմասնակցի այսօր մեկնարկող Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարին: Այս մասին հայտնում է chesspro.ru–ն։
Նշվում է, որ Արոնյանն ընդգրկված է 8 ուժեղագույն գրոսմայստերների շարքում և կմրցի Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Դին Լիժենի, Հիկարու Նակամուրայի, Պերես Ռոդրիգեսի և այլոց հետ:
Մեկնարկային տուրում Արոնյանը կանցկացնի 5 պարտիա և առաջինն ուժերը կչափի Դին Լիժենի հետ:
Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար, որից 30 հազարը նախատեսված է առաջին տեղի համար:
Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում