Ի՞նչ է հայտնի Արցախի նախագահի նորանշանակ խոսնակի մասին

Լուսինե Ավանեսյանն ավարտել է Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահի նորանշանակ մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մինչ նոր պաշտոնում նշանակվելն աշխատել է Արցախի Հանրային հեռուստատեսության լրատվական բաժնում, ինչպես նաև վարել է «Դեմ առ դեմ» քաղաքական թոք-շոուն:

Արցախի շուրջ հայտարարությունից հետո նոր պատերազմի առիթ չկա․ Վահրամ Պողոսյանի հարցազրույցը

Նա ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, ավարտել Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 

Հիշեցնենք`Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մինչ այս Արցախի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում էր Վահրամ Պողոսյանը։ Վերջինս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2020թ.–ի մայիսի 26–ին։

Վահրամ Պողոսյանին սխալ են մեկնաբանել