«Արարատ» ֆուտբոլային թիմը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է ռուսական «Ռոդինային»

Երևանյան թիմի կազմում երկու գնդակ է խփել թիմի նորեկ Մաքսիմ Զադերական, մեկական գոլ էլ` Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է ռուսական «Ռոդինային»: Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային թիմի մամուլի ծառայությունը։

Մրցանակային ֆոնդը`100.000 ԱՄՆ դոլար. Լևոն Արոնյանը կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի

«Արարատը» «Ռոդինային» հաղթել է 4։0 հաշվով։ Երևանյան թիմի կազմում երկու գնդակ է խփել թիմի նորեկ Մաքսիմ Զադերական, մեկական գոլ էլ խփել են Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը:

ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում Վարդան Բիչախչյանի թիմն արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Արաբական Միացյան Էմիրությունները ներկայացնող «Ատլետիկո Արաբիային» (7:1) և «Լիվային» (4:1):

«Լոռին» ու «Սևանը» զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից. ՖԻՖԱ–ն է որոշել