«Զանգերին չի պատասխանում». անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են պահանջում

Ծնողներն այլ պաշտոնյայի հետ հանդիպում չեն ուզում. պահանջում են միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Ծնողները վստահեցնում են, մինչև չհանդիպեն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, մի քայլ անգամ շենքի մոտից հեռու չեն գնա։

Գերիների ու անհետ կորածների ճակատագիրը, կամ ինչի համար է հայ զինվորի հայրը դռներ կոտրում

«Մեզ փոխանցեցին, որ նախարարն այս պահին տեղում չէ, հանդիպման է գնացել ու չգիտենք էլ` երբ մեզ կնդունի։ Զանգերին չի պատասխանում»,–ասաց ծնողներից մեկը։

Նրա խոսքով` ծնողներն այլ պաշտոնյայի հետ հանդիպում չեն ուզում. միայն Վաղարշակ Հարությունյանի։

Այս պահի դրությամբ ծնողները դեռ սպասում են։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը