Տիգրան Սարգսյանը խոսել է «Աշխատանք առանց սահմանների» նախագծի մասին

заместитель председателя правления ЕАБР Тигран Саркисян во время онлайн-видеомоста Москва – Бишкек – Ереван – Минск – Нур-Султан (4 сентября 2020).
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը վստահեցնում է, որ հավելվածի շնորհիվ միգրանտները կկարողանան ավելի հեշտությամբ աշխատանք գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր «Almaty Digital Forum 2021»–ի ժամանակ բջջային հավելված է ներկայացրել, որի մասին խոսել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։

Банкомат
ՌԴ–ում գտնվող հայ միգրանտները մյուսների համեմատ ավելի շատ գումար են ուղարկել հայրենիք

Նրա խոսքով` «Աշխատանք առանց սահմանների» նախագծի ուղղությամբ աշխատանքը մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովում Ղազախստանի նախաձեռնությամբ։

«Մեզ առաջարկել էին մշակել թվային լուծում, որը թույլ կտար երկրներին տեղեկություններ ն փոխանակել թափուր տեղերի մասին ու այդ տեղեկությունները տրամադրել բոլոր սպառողներին։ Մենք այդ նախագիծը որպես առաջնահերթություն ընտրեցինք։ Միջկառավարական խորհուրդը հաստատեց նախագիծը, որը հաջողությամբ իրականացվեց հանձնաժողովի, Եվրասիական հանձնաժողովի թվային գրասենյակի շրջանակում», - ասել է Սարգսյանը։

Հետագայում Ռուսաստանի վարչապետն առաջարկել է կատարելագործել պլատֆորմն ու միգրանտների համար հավելված գործարկել, քանի որ այդ հավելվածն ավելի հարմար գործիք կլինի բոլոր աշխատանք փնտրելու, պետական ծառայությունների հետ թվային շփման, սահմանը հատելու և անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու տեսանկյունից:

Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ

«Դա, իհարկե, մեզ շատ ոգեշնչեց, և այդ գաղափարը սկսեցինք իրականացնել արդեն Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի շրջանակում։ ՌԴ կառավարության ղեկավարն այսօր ներկայացրեց արդեն լրամշակված նախագիծը», - պարզաբանել Է Սարգսյանը։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Պուտինը հանձնարարել է պարզեցնել շինարարությունում միգրանտներին ներգրավելու գործընթացը