ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. 91 տարեկանում կյանքից հեռացել է կանադացի հանրահայտ դերասան Քրիստոֆեր Պլամերը։ Տեղեկությունը հայտնում է deadline.com–ը:
Ընտանիքի անդամները հայտնել են, որ դերասանը մահացել է Կոնեկտիկուտում գտնվող իր տանը` շրջապատված հարազատներով ու ընկերներով։
Պլամերը խաղացել է ավելի քան 190 ֆիլմում, այդ թվում՝ «Երաժշտության ձայներ», «Հռոմեական կայսրության անկումը», «Վարդագույն Հովազի վերադարձը», «Տասներկու կապիկ», «Արարատ», «Ազգի գանձերը», «Վերջին կիրակի», «Սկսնակները», «Դրակուլա 2000», «Նյուրնբերգ», «Մալքոլմ Իքս», «Հիսուս Նազովրեցի», «Դոլորես Քլեյբորն», «Երիտասարդ Եկատերինան», «Սիրիանա», «Ալեքսանդր», «Չարի ցանցերը» և այլն։
«Օսկար», «Ոսկե Գլոբուս», «Էմմի», BAFTA մրցանակների դափնեկիր է։ Պլամերը ամենատարեց դերասանն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակի։ 2012 թվականին մրցանակը ստանալիս նա 82 տարեկան էր։
Դեմի Մուրն ուղղակի անճանաչելի է․ դերասանուհին նոր լուսանկարով է պատասխանել քննադատությանը