Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Դիետոլոգը խորհուրդ է տվել հրաժարվել մի շարք սննդամթերքներից՝ օրգանիզմը տասնչորս օրվա ընթացքում վերականգննելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Ավստրալացի սննդաբան-դիետոլոգ Ջեսիկա Սեպելն ասել է՝ ինչպես երկու շաբաթվա ընթացքում «վերագործարկել» օրգանիզմը:

Փորձագետը, Daily Mail-ի փոխանցմամբ, բոլորին կոչ է անում ավելի շատ միրգ ու կանաչեղեն օգտագործել, ինչպես նաև ուտել հավի միս ու գյուղական հավկիթ: Պետք է ամենօրյա սննդակարգում ավելացնել խոտաբույսեր, համեմունքներ ու լոբազգիներ։

Դիետոլոգ. նիհարելու համար հրաշագործ հաբեր չկան

Շաբաթը երկու-երեք անգամ պետք է ուտել սաղմոն ու սպիտակ ձուկ` վիտամին B–ի ու D-ի մակարդակը բարձրացնելու համար։  Երկու շաբաթվա ընթացքում պետք է ամեն ուտելու ժամանակ ճաշին գումարել  սպանախ, բրոկոլի, վարունգ կամ ոլոռ։

«Վերագործարկման» ժամանակ կարելի է նաև ավելացնել, օրինակ, շագանակագույն բրինձ, ինչպես նաև առանց գլյուտենի վարսակ, կարտոֆիլ, բատատ, ճակնդեղ, դդում ու վայրի հազար: Սեպելը նաև խորհուրդ է տվել համեմել ուտեստները կիտրոնի հյութով։

Օրգանիզմի «վերագործարկումը» լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել, այլև բացառել որոշ մթերքներ: Մասնավորապես, մասնագետի կարծիքով, պետք է հրաժարվել ալկոհոլից, շաքարից, քաղցրավենիքից, գազավորված ըմպելիքներից ու կարմիր մսից:

Ի՞նչ խմել առավոտյան. դիետոլոգների խորհուրդներն օրն առողջ սկսելու համար

Փորձագետը նաև խորհուրդ է տվել սահմանափակել կոֆեինի օգտագործումն ու խմել առավելագույնը մեկ բաժակ թեյ կամ սուրճ, այն էլ՝ մինչև առավոտյան ժամը 11-ը։ Նա խորհուրդ է տվել փոխարինել սովորական խմիչքները, օրինակ, լինել քրքումից լատեով կամ խատուտիկի արմատից թեյով:

Սեպելը կոչ է արել օրական խմել առնվազն երկու լիտր ջուր և, հնարավորության դեպքում, բուսական թեյեր ու կոկոսի հյութ, ինչպես նաև ամեն օր առնվազն 20 րոպե սպորտով զբաղվել:

Ավելի վաղ արդեն գրել էինք այն սննդի մասին, որը նպաստում է օրգանիզմի արդյունավետ մաքրմանը։ Գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսուհու տանը կան այդ բնական մթերքները։ Այսպիսով` կարող եք մաքրել օրգանիզմը վարունգի, ճակնդեղի, նեխուրի, գազարի, խնձորի, կիտրոնի, կոճապղպեղի միջոցով։

Վերանայում ենք հացի մասին մեր իմացածը. շվեդ դիետոլոգը նոր բաներ է ասում