Հայաստանում եղանակը 4-6 աստիճանով կտաքանա

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ որոշ հատվածներում քամին կուժգնանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik.Հայաստանի շրջանների զգալի մարզում այսօր` փետրվարի 5-ին, տեղումներ կգրանցվեն, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ամսի 6-ից տեղումները մի քանի օրով կրկին կդադարեն։

Հայաստանում եղանակը 4-6 աստիճանով կտաքանա

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +9-ից +11–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1-ից -3։ Երեկոյան ժամերին մայրաքաղաքում անձրև կտեղա։

Հայաստանի դպրոցներում դասավանդվող առարկաների քանակն ու դասաժամերը կկրճատվեն