ԵԱՏՄ-ում թվային ընդհանուր հարթակ կստեղծվի

Եվրասիական տնտեսական միության երկրները թվային միասնական հարթակ կստեղծեն աշխատուժի մոնիտորինգի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան այսօր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) թվային միասնական հարթակ կստեղծեն աշխատուժի մոնիտորինգի համար։

ԵԱՏՄ-ում կվերանայվեն մաքսային արտոնությունները

Մալկինայի խոսքով` միության մի քանի երկրներում արդեն գործում են նման հարթակներ` ՌԴ–ում` «Աշխատանք Ռուսաստանում» կայքը, Հայաստանում՝ զբաղվածության պետական ծառայության կայքը: Հարթակներ կան նաև Ղրղզստանում, Ղազախստանում և Բելառուսում:

«Այդ հարթակը կօգնի հետևել Եվրասիական միությունում աշխատուժի տեղաշարժին և ստեղծել ընդհանուր շուկա», - հավելել է նա:

Միասնական պլատֆորմի նախագիծ է քննարկվում նաև տոհմային անասնաբուծության համար, ԵԱՏՄ պետությունները ցանկանում են փորձի փոխանակում անել, իսկ հետո փոխանակել նաև կենդանիների հիվանդությունների և անասնաբուժական միջոցների մասին տվյալները: Դա թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ-ում մսամթերքի և կաթնամթերքի որակն ու անվտանգությունը։

Թվային տեխնոլոգիաներ և տարիֆային առավելություններ. Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ նիստի ժամանակ

Միասնական հարթակն արդեն գործում է նաև ԵԱՏՄ–ում արդյունաբերական ձեռնարկությունների համագործակցության համար։ Դրա օգնությամբ կարելի է գործընկեր-գործարաններ փնտրել համատեղ արտադրությունների համար։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Ադրբեջանն ունի բոլոր հնարավորությունները ԵԱՏՄ մտնելու համար, ՀՀ–ն չի առարկում ոչ մի քայլի